«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի աշխատանքի մասին: Հարձակվողը նշել է, որ ժամանակն ապացուցել է հոլանդացի մասնագետի աշխատանքի մեթոդների ճիշտ լինելը:
«Վան Գալը բազմաթիվ նոր գաղափարներ բերեց մեր ակումբ: Նա յուրովի էր տեսնում խաղն ու մարզումների նոր մեթոդներ ուներ:
Սկզբում մենք դժվարությունների էինք բախվում: Բայց ժամանակն ապացուցեց, որ Լուին իրավացի էր: Այս մրցաշրջանն ավելի հաջող անցկացրինք, քան նախորդը»,- Daily Express-ը մեջբերում է Ռունիի խոսքերը: