ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Տեխասը հայտարարել է աղետի գոտի տեղատարափ անձրևների և դրանց հաջորդած ջրհեղեղների պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
Տեխաս և Օկլահոմա նահանգներում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 28-ի: Եվս 15 մարդ համարվում է անհետ կորած:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղումները կշարունակվեն ևս մի քանի շաբաթ: Տեղումները զգալիորեն բարդացնում են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները: