Վրաստանի Չակվի քաղաքում շարունակվում է կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Նախավերջին`10-րդ տուրում Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանն առավելության են հասել մրցակիցների նկատմամբ:
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը վաստակել է 7.5 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը:
Վերջին տուրում Դանիելյանը կմրցակցի մրցաշարի առաջատար Նատալիա Ժուկովայի հետ, ում զիջում է մեկ միավոր: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: