Իտալիայի առափնյա պահպանությունը մեկ օրում փրկել է ընդհանուր առմամբ 3300 ներգաղթյալների, ովքեր փորձել են Աֆրիկայից հասնել Եվրոպա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Առափնյա պահպանության ներկայացուցիչը հայտնել է, որ աղետի ազդանշան են ստացել միանգամից 17 տարբեր նավերից:
Փրկարարական գործողության ժամանակ հայտնաբերվել են նաև 17 զոհերի դիեր:
Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը (IOM) հայտնել է, որ տարեսկզբից Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ զոհվել է Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից 1826 ներգաղթյալ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թվականին մոտ 40 հազար մարդ Աֆրիկայից Եվրոպա հասնելու փորձ է արել: