Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում նշանակելու հրամանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է «RBK-Ուկրաինա»-ն` վկայակոչելով նախագահի աշխատակազմում գտնվող աղբյուրին:
Ավելի վաղ, Պորոշենկոյի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն հայտարարել էր, որ Պորոշենկոն Սաակաշվիլիին նշանակելու հետ կապված կկողմնորոշվի մինչև օրվա վերջ:
Օդեսայի մարզային վարչակազմում հաստատել են Սաակաշվիլիի նշանակումը:
Ավելի վաղ, Ուկրաինայի բնապահպանության նախարար Իգոր Շևչենկոն Facebook-ի իր էջում հայտնել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Օդեսայի մարզի նահանգապետ նշանակման մասին:
«Եվս մեկ մերիտոկրատ է նշանակվել Ուկրաինայում ղեկավար պաշտոնի: Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետն է»,- ասվում է հաղորդագրությունում: