Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ժողովրդական շարժման» (Union pour un mouvement populaire) կուսակցությունը փոխել է անվանումը Հանրապետականի (Les Republicains): Այս մասն հաղորդվում է կուսակցության պաշտոնական կայքում:
Տվյալ որոշումը կայացվել է կուսակցության կողմնակիցների շրջանում ինտերնետ-քվեարկության արդյունքում, սակայն պաշտոնապես այն դեռ պետք է հաստատվի նիստում:
Նշվում է, որ անվանումը փոխելու օգտին քվեարկել է հարցվածների 83․28%-ը, դեմ՝ 16․72%-ը: