Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան իրեն «միլիոններ է» առաջարկել հութիների դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
«Նրանք ասացին մեզ` մենք միլիոնավոր դոլարներ կվճարենք, եթե դուք մեր դաշնակիցները դառնաք»,- ասել է Սալեհը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Եմենի մայրաքաղաք Սանայում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների թիրախ է դարձել Սալեհի նստավայրը: