G7-ը հունիսի 7-8-ը Բավարիայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կքննարկի նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը, կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ: Բրիֆինգի ժամանակ դա հաստատել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էրնեստը, գրում է TASS-ը:
«G7-ը շատ է մտահոգված այն հարցով, որ Ռուսաստանին ստիպի տնտեսական գին վճարել Ուկրաինայում նրա ապակայունացնող գործունեության համար: Ես սպասում եմ, որ գագաթնաժողովում տվյալ հարցի հավելյալ քննարկում տեղի կունենա»,- ասել է Էրնեստը:
Նա հավելել է նաև, որ «տվյալ փուլում ես որևէ ելք կանխատեսել չեմ կարող»: