ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորումը ներկա պահին Սաուդյան Արաբիայի համար զգալի սպառնալիք չի ներկայացնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինուժի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ գնդապետ Պատրիկ Ռայդերը, գրում է Reuters-ը:
Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի արևելյան Դամամ քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել: 4 մարդ է զոհվել, ներառյալ` մահապարտը: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԴԱԻՇ-ը:
Մեկ շաբաթ առաջ ևս մեկ պայթյուն որոտացել է շիաների մզկիթում` ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
«Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային և ԴԱԻՇ-ին, մենք ոչ մի նշան չունենք այն բանի, որ ներկա պահին նրանք զգալի սպառնալիք են ներկայացնում»,- ասել է Ռայդերը: