Չեխ թոշակառուն ազդանշանային ատրճանակից երեք անգամ կրակել է երկրի արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի գլխին, հայտնում է E15.cz պարբերականը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «հարձակումը» տեղի է ունեցել Պրահայի կանացի մենաստաններից մեկում, որտեղ Պելիկանը ցուցահանդես է բացել:
Թոշակառուն մեկնարկային ատրճանակից երեք անգամ 15 մետր հեռավորությունից կրակել է Չեխիայի արդարադատության նախարարի գլխին, ինչից հետո ձերբակալվել է պահպանության ծառայության կողմից:
«Քրեական գործ ես չեմ նախաձեռնի, ի վերջո, նա ընդամենը ազդանշանային ատրճանակից է կրակել: Ես նրան խղճում եմ»,- տեղի ունեցածը մեկնաբանել է Պելիկանը:
Ենթադրվում է, որ նման եղանակով տղամարդը փորձել է գրավել նախարարի ուշադրությունն իր խնդրին: