Կուբայի դեմ ԱՄՆ-ի մի շարք տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ չեղյալ են հայտարարվել, կապված միջազգային ահաբեկչությանը հովանավորող երկրների ամերիկյան ցուցակից Կուբայի բացառվելու հետ: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեին:
Սակայն նշվում է, որ Կուբայի վերաբերյալ պատժիչ միջոցների մեծ մասն ուժի մեջ է մնում, քանի որ սահմանված է հիմնական օրենքների և կարգադրությունների վրա:
Ռաթքեն հստակեցրել է, որ վերոնշյալ ցուցակից Կուբայի բացառումը մեխանիկորեն հանգեցնում է որոշ սահմանափակումներ չեղյալ հայտարարելուն` կապված ֆինանսական գործողությունների, քաղաքացիների մեկնումների և ԱՄՆ-ի ու Կուբայի միջև առևտրի, մասնավորապես` արտահանման վկայագրեր տալու հետ: