Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը բացասական արձագանք է տվել Զեպ Բլատերին ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրման որոշմանը:
«Բլատերը նշել է, որ շնորհակալություն է հայտնում իր հերթական 4-ամյա ժամկետի համար և ուրախ է, որ նորից իր նավի ղեկին է: Պարոն Բլատեր, շատ ուշ է, քանի որ Ձեր նավը վաղուց է խորտակվել»,- գրել է Լինեկերը թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ շվեյցարացին ՖԻՖԱ-ն ղեկավարություն է 1998 թվականից: