Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամբողջովին ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Ֆրանսիայի Գավաթի եզրափակչի` «Օսեր»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է L’Equipe-ն:
«Զլատանն իրեն լավ է զգում: Փորձում էինք ուշադիր և զգույշ լինել, սակայն նա կարողացավ ապաքինվել ժամկետից շուտ:
Ամենայն հավանականությամբ, Իբրահիմովիչը կկարողանա մասնակցել Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչ հանդիպմանը»,- հայտարարել է Բլանը: