Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է թիմի մասին, նշելով, որ ակումբը վերջին շրջանում ավելի է հզորացել, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ինձ բախտ է վիճակվել հանդես գալ աշխարհի լավագույն հարձակվողների` Սուարեսի, Նեյմարի և Մեսսիի հետ: Կարծում եմ, որ ներկա պահին աշխարհի ամենաուժեղ հարձակվողները հանդես են գալիս «Բարսելոնա»-ում:
Հուսով եմ, որ թիմն ապագայում ավելի է հզորանալու, քանի որ թիմի հարձակման գիծը դեռ երիտասարդ է»,- հայտարարել է Ինիեստան: