Քիչ առաչ Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները: Վերընտրված նախագահ Զեպ Բլատերը կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցակցիս` Ալի բին Ալ-Հուսեյնին: Նա հիանալի արդյունք ունեցավ և կարող էր արժանի պայքար մղել: Ամեն դեպքում, շնորհակալություն այն ներկայացուցիչներին, ովքեր ընդունեցին և վստահեցին ինձ:
Մենք կփորձենք վերադարձնել և բարձր պահել ՖԻՖԱ-ի անունը: Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Միասին մենք կարող ենք ամեն ինչ: Իմ տարիքն այդքան էլ մեծ խնդիր չէ:
Կան մարդիկ, ովքեր 50 տարեկանում ծեր են երևում: Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ իմ աշխատանքը: Ես իդեալական չեմ, ոչ ոք իդեալական չէ: Սակայն ես վստահ եմ, որ միասին մենք կարող ենք հասնել բարձր արդյունքի»,- եզրափակել է Բլատերը: