Քիչ առաչ Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները: Նախագահի թեկնածու Ալի բին Ալ-Հուսեյնը կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Սա մեծ փորձ էր ինձ համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այն մարդկանց, ովքեր խիզախ գտնվեցին և քվեարկեցին իմ օգտին»,- հայտարարել է Հորդանանի արքայազնը:
Հավելենք, որ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրություններում վերընտրվեց շվեյցարացի Զեպ Բլատերը: