Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են ցուցաբերել` ԱՄՆ-ում հորատման սարքավորումների մասին տվյալների ֆոնին: Այս մասին վկայում են վաճառքի տվյալները:
Երևանի ժամանակով 20:51-ին Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 4.25 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 65.53 դոլարի:
WTI մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 4.39 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 60.21 դոլարի:
Նշենք, որ մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում հորատման սարքավորումների թիվը նվազել է 1.12 տոկոսով և կազմել 875 միավոր: Տարեկան արտացոլմամբ` ցուցանիշը նվազել է 53 տոկոսով: