Տանզանիայում լուսանկարել են կոտրված վզով ընձուղտի, որին հաջողվել է ապրել վայրի բնության պայմաններում, հայտնում է korrespondent.net-ը:
Ընձուղտը կարողացել է վայրի բնության պայմաններում ապրել էգի համար պայքարում, ինչի հետևանքով նա ստացել էր վզի կոտրվածք, հայտնում է The Daily Mail-ը:
Կենդանու լուսանկարները ցուցադրել է լուսանկարիչ Մարկ Դրայսդեյլը, որը կենդանուն հայտնաբերել էր Տանզանիայի Սերենգետի ազգային պարկի սաֆարիում:
Որպես օրենք՝ նման վնասվածքներով կենդանիները չեն գոյատևում վայրի բնության պայմաններում առանց բժշկական օգնության: Դատելով լուսանկարներից՝ կենդանին բավական առողջ է: