ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների առաջին փուլն ավարտվեց: Գործող նախագահ, շվեյցարացի Զեպ Բլատերը չկարողացավ հավաքել ձայների անհրաժեշտ քանակը՝ 2/3-ը: Նրա հավաքած 133 քվեների կողքին պետք էին ևս 7-ը՝ հաղթանակի հասնելու համար:
Քվեարկող 209 անդամներից 3-ի ձայները ճանաչվել են անվավեր: Հաղթանակի համար անհրաժեշտ էր 140 ձայն, որին հասնել մրցակիցները չկարողացան:
Քվեարկության երկրորդ փուլում կանոնները փոխվում են. Հաղթող կճանաչվի ձայների մեծամասնությունը հավաքած թեկնածուն: Զեպ Բլատերին այս անգամ կբավականացնի անգամ 105 քվեն:
Հիշեցնենք, որ վերջինիս հետ մրցակցում է Հորդանանի արքայազն Ալ-Հուսեյնը: