Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են «Երևան» գրությամբ նստարանների ու աղբամանների նորոգման կամ նորերով համալրման աշխատանքները: Սա ըստ անհրաժեշտության պարբերաբար կազմակերպվող գործընթաց է, որի նպատակը աղբամանների և նստարանների գեղագիտական տեսքը մշտապես ապահովելն ու կոկիկ պահելն է: