ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը մայիսի 31-ին պաշտոնական այցով Ադրբեջան կայցելի, հաղորդում է APA-ն:
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտնել են, որ այցը կտևի մայիսի 31-ից հունիսի 1-ը:
Այցի ընթացքում նախատեսվում է Իվիցա Դաչիչ-Էլմար Մամեդյարով (Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար) հանդիպումը: