Տերրի Ռիչարդսոնը հաճախ է դառնում տարբեր հայտնիների մասնակցությամբ ֆոտոսեսիաների հեղինակ, որոնցից շատերը դառնում են սկանդալային, քանի որ լուսանկարիչը հրապարակում է անգամ այն լուսանկարները, որոնք աստղերը խնդրում են թաքցնել հասարակությունից, հայտնում է viva.ua-ն:
Սակայն չնայած նման փառքին՝ նա նախկինի պես համարվում է մեր ժամանակների ամենապահանջված լուսանկարներից մեկը:
Օրերս հրավիրել էր լուսանկարվելու իր մոտ մոդել Ժիզել Բունդխենին: Նրա մասնակցությամբ ֆոտոսեսիան բավական համեստ է ստացվել:
Նա կեցվածք է ընդունել ջինսի կոմբինեզոնով. գլխավոր շեշտը դրվել է սուպերմոդելի էմոցիաների վրա: