Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը:
Ըստ աղբյուրի` կողմերը սկսել են բանակցությունները:
«Ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել կոլումբիացու տաղանդը և վերջինիս ապագան տեսնում է Անգլիայի Պրեմիեր լիգայում, չնայած «Մանչեսթեր Յունայթեդ»-ում անցկացրած վատ մրցաշրջանը: