Գերմանիայի հյուսիսում՝ Կիլ քաղաքում, ոստիկանությունը փակել է մայրուղին այն բանի պատճառով, որ վարորդներից մեկը հայտնել էր սատկած բադի ու կորած բադերի մասին, որոնք փորձել են լքել ճանապարհը, հայտնում է The Local-ը:
Ոստիկանությունը կարճ ժամանակով փակել էր ճանապարհը երկու ուղղություններով. բացի այդ, հրավիրվել էին հրշեջներ, որ անվտանգ հասցնեն բադերին կենդանիների ապաստան: