ԱՄՆ-ը Կուբային բացառել է ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով պետդեպի հայտարարությանը:
Այդ ցուցակից Կուբայի բացառվելը հարթում է այդ երկրի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման խոչընդոտները 54 տարվա տարաձայնություններից հետո:
Համաձայն հարցման` ամերիկացիների 59 տոկոսը համաձայն են եղել Կուբային բացառել ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից: