Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն ու Jay-Z-ն սկանդալ են հարուցել՝ հրապարակելով Նորվեգիայում TIDAL երաժշտական ծառայության գրասենյակի անձնակազմի լուսանկարը, որի սեփականատերը Jay-Z-ն է, հայտնում է The Daily Mail-ը:
Ինտերնետ-օգտատերերի ուշադրությունը գրավել է փաստը, որ գրասենյակի աշխատակիցների շրջանում ոչ մի սևամորթ չկա:
Երկրպագուները թեժ քննարկումներ էին ծավալել ու երաժիշտներին մեղադրել անձնակազմի ընտրության ժամանակ բազմազանության սկզբունքի անտեսման մեջ:
Աստղային ամուսինները չեն մեկնաբանել մեղադրանքը, սակայն բրիտանական պարբերականը ներկայացնում է վիճակագրություն, համաձայն որի՝ երկրի բնակչության միայն 2 տոկոսն է սևամորթ, ըստ այդմ՝ միանգամայն տրամաբանական է, որ գրասենյակում սպիտակամորթ աշխատակիցներ կարող են չլինել: