Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է Անգլիայի Գավաթի եզրափակչի` «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Մարդիկ կարծում են, որ այդ հանդիպման ֆավորիտն «Արսենալ»-ն է, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սկսենք գլուխները բարձր պահել և մոռանալ ֆուտբոլ խաղալու մասին:
Երբեմն թույլ ակումբների հետ ավելի դժվար է լինում: Նրանք չեն դադարում պայքարել նույնիսկ 3:0 պարտվելու ժամանակ: Պետք է այնպես անենք, որ բոլորը վախենան մեզնից»,- հայտարարել է գերմանացի կիսապաշտպանը: