Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խաղաղ, բանակցային ուղով։ ԼՂ հակամարտությունը հանդիսանում է Կովկասյան տարածաշրջանի զարգացման համար խոչընդոտ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի հանրապետության օրվա առիթով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շնորհավորանքում։
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ կշարունակի հավատարիմ մնալ իր ստանձնած պարտականություններին՝ ուղղված խաղաղ, բանակցային ուղով ԼՂ հակամարտության կարգավորմանը, որը շարունակվում է տևական ժամանակ՝ փոխանցում է Trend գործակալությունը։