Ամերիկյան վիրուսաբանները հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի ճակատագրական թերությունը. պարզվել է, որ ՄԻԱՎ-ի մասնիկների կազմավորման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ շաքարի մոլեկուլներ, որոնց իմունային բջիջներ մուտքի արգելափակման դեպքում բջիջները զրկվում են իրենց պատճենելու կարողությունից՝ ասվում է PLOS Pathogens ամսագրում տպագրված հոդվածում:
«ՄԻԱՎ-ը հրեշ է, որը մտնում է օրգանիզմ և հրամայում՝ կերակրիր ինձ: Այն գրավում է բջջի ամբողջ սննդային պաշարը»,- հայտնում է հոդվածի հեղինակ Հարրի Թեյլորը:
Թեյլորը և իր գործընկերները պարզել են, որ ՄԻԱՎ-ը իր կյանքի ցիկլը լրացնելու համար կարիք ունի մեծ քանակությամբ շաքարի, և սովորել են զրկել նրան դրանից՝ միաժամանակ չսպանելով օրգանիզմը և առանձին բջիջները: Գիտնականները դա արել են VU0359595 պրեպարատի օգնությամբ, որը ստեղծվել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով:
Ինչպես ենթադրում են գիտնականները, VU0359595 կարելի է օգտագործել այլ հակառետրովիրուսային դեղերի հետ ՄԻԱՎ-ի առավելագույն ճնշման համար՝ իջեցնելով վիրուսի մուտացիայի հաճախականությունը և երկարացնելով հիվանդների կյանքը: