Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Հայկական կապիտալն ու միտքը փնտրո՞ւմ են, թե՞ վանում իրար

Ջերմուկում այսօր բացվել է «Հայաթ փլեյս» հյուրանոցային բրենդային համալիրը, որն այդ ճանաչված բրենդի երկրորդ հյուրանոցն է Հայաստանում: «Հայաթ փլեյսը» Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս Ռուսաստանում բիզնես-գործունեություն ծավալող Սամվել Սարգսյանի մասնակցության ներդրումն է, որի նպատակը Ջերմուկի զբոսաշրջային պոտենցիալի հարստացումն է:

Հայաստանում յուրաքանչյուր ներդրում ունի կարևոր նշանակություն՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է արտերկրի հայկական կապիտալի արած ներդրումներին: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դրանց բովանդակությունն ու տրամաբանությունը վկայեցին առանց այդ էլ անկախությունից ի վեր պարզ ճշմարտությունը, որ Հայաստանն այս բարդ տարածաշրջանում չի կարող զարգանալ առանց համահայկական կապիտալի, համահայկական ռեսուրսի արդյունավետ ներգրավման: Սակայն ողջ հարցն այն է, թե ինչ տեսքով ներգրավման մասին է խոսքը:

Հայաստանում հյուրանոցները անհրաժեշտ են, սակայն երբ համահայկական կապիտալը Հայաստանում արտահայտվում է առավելապես հյուրանոցաշինության և եկեղեցաշինության տեսքով, ապա այստեղ արդեն առկա է խնդիր, ոչ թե համահայկական ռեսուրսի օպտիմալ օգտագործման փաստ: Հայաստանում միլիոնների ներդրումները կատարվում էին երեք ուղղություններով՝ սպեկուլյատիվ բնակարանաշինություն, հյուրանոցաշինություն և բարեգործության անվան ներքո եկեղեցաշինություն:

11907_b

Համաշխարհային ճգնաժամը ծակեց բնակարանաշինության, էլիտար շինարարության փուչիկը, մնացին հյուրանոցներն ու եկեղեցիները, և հայկական կապիտալը՝ Հայաստանից, թե արտերկրից, այստեղ կամ հյուրանոց, կամ եկեղեցի է կառուցում՝ միլիոնավոր դոլարներ ներդնելով այդտեղ: Չկա այլ միտք, գաղափար, հեռանկար, ռազմավարություն: Եվ դա այն դեպքում, երբ մեծ հաշվով հայկական ամենաթանկ կապիտալը նախ՝ միտքը, գաղափարը, ստեղծագործական տաղանդն ու պոտենցիալն են, հետո նոր արդեն՝ ֆինանսական միջոցները:

Ժամանակակից աշխարհում հաջողակը նա չէ, ով շատ փող ունի: Շատ փող ունեցողներ, շատ փող ներդնողներ շատ կան տարբեր երկրներում: Հաջողակը նա է, ով փողը ներդնում է գաղափարական կրեատիվությամբ, մտավոր ստեղծագործականությամբ, ով ներդնում է ապագայի ռազմավարության մեջ, տեխնոլոգիական արդիականացման տրամաբանության մեջ: Որքա՞ն կարելի է կառուցել հյուրանոց և եկեղեցի, երբ երկրին հարկավոր են արտադրական, տեխնոլոգիական հզորություններ, քանի որ դա են պահանջում համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերները, ըստ որում՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական:

Այս առումով, սակայն, առանցքային հարցը դառնում է այն, թե ինչ հարաբերություններ են առկա առաջարկի իմաստով: Այսինքն՝ արտերկրի հայկական կապիտալն ինչ առաջարկություններ է ստանում Հայաստանի իշխանությունից: Եթե Հայաստանի իշխանությունները ներկայացնում են արդիական առաջարկներ, նորարար գաղափարներ, ռազմավարական բիզնես-հեռանկարներ, իսկ արտերկրի հայ կապիտալիստներն ընտրում են միայն այն, ինչ իրենց համար կապահովի արագ ֆինանսական շահույթ, կամ ինչն իրենք են համարում նպատակահարմար, ապա խնդիրը, իհարկե, կապիտալիստների դաշտում է: Սակայն եթե Հայաստանի իշխանությունը չի ձևավորում զուտ ֆիզիկական ներդրումներից առաջ մտավոր այն գեներացիոն միջավայրը, որտեղ կծնվեն նորարար գաղափարներ, ապա այստեղ, իհարկե, խնդիրը ոչ թե արտերկրի ներդրողներն են, այլ Հայաստանի իշխանությունը:

Մի բան անկասկած է, քննարկումներից վեր՝ Հայաստանի իշխանությունն է կրում մտավոր և գաղափարական գեներացիոն գործընթացների ապահովման պատասխանատվությունը, անհրաժեշտ դաշտի ձևավորումը Հայաստանում և դրանում թե հայաստանյան, թե արտերկրի հայկական կապիտալի համատեղումը՝ այդ գործընթաց ներառելով նաև հայաստանյան ուղեղներին, որոնք ունեն միտք, գաղափարներ, թարմություն, նորարարություն, սակայն չունեն անհրաժեշտ կապիտալ:

Հայաստանի իշխանությունների՝ ազգային անվտանգության անհրաժեշտությունից բխող պարտավորությունն է համատեղել հայկական միտքն ու գաղափարը Հայաստանի Հանրապետությունում՝ դնելով հայկական տնտեսական թռիչքի հիմքեր: Իհարկե, դրա համար Հայաստանը պետք է ունենա թռչելու համար ծնված էլիտաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում