Մյունխենի «Բավարիա»-ն ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Մյունխենյան ակումբը կիսապաշտպանին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ 8 մլն եվրո տարեկան աշխատավարձով:
24-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ. ամռանը: Նա արդեն հայտարարել է ակումբից հեռանալու ցանկության մասին:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Գյունդողանը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» և բուժզննում է անցել կատալոնական ակումբում: