Երեկ հայտնի է դարձել, որ 92 տարեկանում մահացել է Newsweel Daily Beast Co ընկերության 50%-ի համասեփականատեր Սեդնեյ Հարմանը: Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Հարմանն անցած տարի լուրջ ուշադրություն էր հրավիրել իր վրա, երբ որոշում էր կայացրել Washington Post Со.-ից գնել Newsweek անեկամտաբեր ամսագիրը մեկ դոլարով` պայմանով, որ պետք է վճարեր ամսագրի պարտքերը և չկրճատեր աշխատատեղերը: Նոր Newsweek-ը սկսել էր լույս տեսնել անցած ամսվանից:
Հարմանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հարմանի մահից հետո մեդիամագնատին պատկանող բաժնեմասը կտնօրինի նրա ընտանիքը: