Մեքսիկացի օլիգարխ Կառլոս Սլիմը 80 մլն դոլարով վաճառում է Մանհեթենի տունը։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Տունը, որի ընդհանուր մակերեսը գերազանցում է 1850 քառակուսի մետրը, ունի 25 սենյակ, որից 10-ը՝ ննջասենյակ և 11-ը՝ հյուրասենյակ։ Այնտեղ կա նաև ավելի քան 10 սանհանգույց։ Գործարարը տունը գնել է 36 մլն դոլարով։
Վերջերս Forbes ամսագրի հրապարակած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Կառլոս Սլիմը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հեռահաղորդակցության ոլորտի մագնատի կարողությունը մեկ տարում աճել է 5.1 մլրդ դոլարով և գնահատվում է 77.1 մլրդ դոլար։ Ավելի վաղ մի քանի տարի նա գլխավորել է վարկանիշը։