Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի օդանավակայանի ղեկավարությունը օդանավակայանի շենքում ստեղծել է «սելֆիի համար կատարյալ վայր»։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
Տերմինալ ժամանող ուղևորներին առաջարկվում է լուսանկարվել քաղաքի անվանումով 27 մետրանոց վիթխարի նշանի ֆոնին։
Սպասվում է, որ «սելֆիի կատարյալ վայրից» օրական կօգտվեն հազարավոր ուղևորներ։ Նոր «տեսարժան վայրը» կոչված է ստեղծելու հաճելի մթնոլորտ և զվարճացնելու զբոսաշրջիկներին։