Քաթարը պատասխանել է մեղադրանքներին, որ ֆուտբոլի աշխարհի 2022թ. առաջնության անցկացման իրավունք ստանալու համար կաշառել է ՖԻՖԱ-ի անդամներին:
«Ցանկանում ենք հաստատել, որ անբողջությամբ կատարել ենք բոլոր օրինական պահանջները, որոնք անհրաժեշտ էին «Մունդիալ-2018»-ն ու «Մունդիալ-2022»-ն ընդունող երկրները որոշելու համար:
Շարունակելու ենք ամեն ինչ անել օրենքի սահմաններում»,- Քաթարի ֆուտբոլի միության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է L’Equpe-ը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Կազմակերպության 14 անդամներ, այդ թվում և 2 փոխնախագահները, ձերբակալվել են: