Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի կողմից «վեցյակի» առջև 2013-ի նոյեմբերին ստանձնած պարտականությունների կատարման մասին ամենամսյա զեկույցում հաստատել է, որ Թեհրանը պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելուց հետո 5 տոկոսից բարձր ուրան չի հարստացրել։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
Փաստաթղթում նաև ասվում է, որ Իրանը փորձագետներին տրամադրել է անհրաժեշտ տեղեկատվություն անցկացվող միջուկային հետազոտությունների հնարավոր ռազմական ուղղվածության մասին՝ երկու բաց հարցերից մեկով։ Այդ թեմաների պարզաբանման համար հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս։