Հնդկաստանի Փենջափ նահանգի ոստիկանները աղավնի են բռնել, որը, նրանց կարծիքով, կարող է Պակիստանի կողմից լրտեսության մեջ ներգրավված լինել, հայտնում է Hindustan Times-ը:
Հրատարակչության տվյալներով, կասկածի տեղիք է տվել աղավնու թևին ուրդու լեզվով տպագրված պակիստանյան հասցեն: Ոստիկանները անցկացրել են թռչունի Ռենտգեն հետազոտություն, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Ներկայումս մասնագետները ջանում են վերծանել աղավնու թևի վրա գրված հասցեն և թվերը: