ԵՄ-ն նոր տաածաշրջանային նպատակային հիմնադրամի միջոցով 40 մլն եվրո կհատկացնի Լիբանանում, Հորդանանում և Թուրքայում սիրիացի փախստականների օգնությանը։ Խոսքը նաև սիրիացի փախստականների ընդունող այլ երկրների մասին է։ Այս մասին հայտարարել է հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, հայտնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ Գերմանիան հայտարարել է 5 մլն եվրոյի հատկացման մասին։ «Միջոցառումները, որոնք դուք կքննարկեք, թույլ կտան օգնել մոտ 4000 սիրիացի փախստականների և նրանց ընդունող համայնքներին Լիբանանում, Հորդանանում և Թուրքիայում»,- ասել է Հանը նպատակային հիմնադրամի ղեկավարության նիստից առաջ։
Նրա խոսքով՝ օգնությունը պետք է ուղղվի կրթությանը, գոյության համար միջոցներով ապահովելուն և սննդի անվտանգությանը։