Բրիտանական «Գլասթոնբերի» փառատոնի հիմնադրի դուստր Էմիլի Իվիսը խոստովանել է, որ իրեն սպառնում են, որ որոշել է փառատոնին հրավիրել ռեփ երգիչ Քանյե Ուեսթին, հայտնում է gazeta.ru-ն:
Էմիլին կարծում է, որ իր հոր թոշակի անցնելուց հետո կստանձնի փառատոնի ղեկավարության գործը, սակայն նա արդեն սկսել է ծանոթանալ այդ դիրքի բացասական կողմերին: Նա ասել է, որ իրեն նույնիսկ սպառնացել են մահվամբ:
Ուեսթը փառատոնին մասնակցության առաջին դիմորդներից է, սակայն «Գլասթոնբերի» փառատոնի երկրպագուները ավելի շատ ուզում են լսել ռոք երաժշտություն և նույնիսկ նախաձեռնել են առցանց արշավ՝ ուղղված նրա համերգի դեմ: