Շրջապատի նկատմամբ մշտապես ցինիկ վերաբերմունքը ի վերջո հանգեցնում է մարդու եկամուտների նվազեցման՝ պնդում են գերմանացի հոգեբանները: Այս թեմայով հետազոտությունը ներկայացված է Journal of Personality and Social Psychology ամսագրում:
Իրենց հիպոթեզը գիտնականները ստուգել են մի քանի մեծածավալ տվյալներով: Ամերիկացիների մոտ ցինիզմը կապված է եղել եկամուտների ցածր մակարդակի հետ: Գերմանիայում բարեհոգի և վստահող մարդիկ ամսական միջինը 300 դոլարով ավելի են վաստակել ցինիկներից: Գիտնականները համեմատել են 41 երկրների տվյալները և պարզել, որ միայն այնպիսի երկրներում են նրանք մյուսների չափ վաստակում, որտեղ հասարակության մեջ գերակշռում են ցինիկ տրամադրությունները, իսկ բարեգործությունը հազվադեպ երևույթ է:
Ցինիզմը թույլ չի տալիս մարդկանց շատ վաստակել, որովհետև նրանք չեն վստահում ուրիշներին և բաց են թողնում բարեկամներից օգնություն ստանալու հնարավորությունը: Նրանք մարդկանց գործունեությունում տեսնում են միայն վատը, չեն մասնակցում կոլեկտիվ գործերին, շատ մեծ ռեսուրսներ են ծախսում ինքնարդարացման վրա՝ ի վնաս իրենց մասնագիտական աճի: