Tuesday, 23 04 2024
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել

Սեյրան Օհանյանի կինը կարծում է, որ դիպել են իր պատվին, արժանապատվությանը

«Հրապարակ» օրաթերթը մայիսի 21-ին հրապարակել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդված, որում գրված է, թե Ռուզաննա Խաչատրյանը, վարելով ընկերոջ մեքենան, վթարի է ենթարկվել, որի հետևանքով մարդ է մահացել։ Սա ակնհայտ սուտ է, զրպարտող նյութ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը: Նա ասաց, որ դիմել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Հրապարակ» օրաթերթից պահանջելով հերքում տալ և ներողություն խնդրել Ռուզաննա Խաչատրյանին զրպարտելու համար։

Ըստ փաստաբանի՝ հոդվածում նրան մեղադրում են հանցագործության համար: Կարեն Մելջումյանը վստահեցրեց, որ պատասխան են ուղարկել խմբագրությանը, հերքում պահանջել, սակայն ամսի 23-ին արդեն երկրորդ հրապարակումն է եղել, որում գրված է, որ իրենք հղում են արել hzham.am կայքին, ուստի հրապարակումը դիտարկվել է որպես Ռուզաննա Խաչատրյանի պատասխանի հրապարակման մերժում, և մայիսի 25-ին դիմել են դատարան: «Որպեսզի ֆինանսական առումով լրատվամիջոցին նեղը չգցենք, գումար չենք ուզում՝ պահանջում ենք պատասխանը հրապարակել, ներողություն խնդրել»,- նշեց նա:

Ասուլիսին ներկա էր նաև «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով նյութի հեղինակ Սյուզան Սիմոնյանը, որը հայտնեց, որ իրենք պատասխանը ստացել են թերթում 2-րդ նյութի հրապարակումից հետո, բացի դրանից, ըստ նրա՝ նամակում նշված է եղել, որ պատասխանը պետք է տպագրվի մինչև մայիսի 30-ը, այնինչ ժամկետը չանցած՝ դիմել են դատարան: «Բացի դրանից՝ նյութը եղել է բազմակողմանի, դուք հոդվածը չեք կարդացել, Ռուզաննա Խաչատրյանի տեսակետը ևս ներկայացված է եղել»,- պնդեց լրագրողը՝ ընթերցելով հոդվածի համապատասխան հատվածը:

Ռուզաննա Խաչատրյանի տեսակետը ֆեյսբուքյան գրառման միջոցով է մեջբերված եղել, բայց, այնուամենայնիվ, ներկայացված է եղել: Հոդվածում նաև ի սկզբանե նշված է եղել, որ տիկնոջ վերաբերյալ ասվածները արծածվել են տարբեր լրատվամիջոցներում:

Փաստաբանը իր հերթին նշեց, որ «Հրապարակը» հղում է արել ֆեյք կայքի, որը ստեղծվել է ընդամենը 1.5 ամիս առաջ: «Օրական մի քանի անգամ զրպարտող, վիրավորական և հայհոյախառը նյութ է հրապարակվում Ռուզաննա Խաչատրյանի և նրա ամուսնու մասին, և հոդվածում տարածել եք ֆեյք կայքի գրածները»,- նկատեց նա:

Փաստաբանը նաև ընդգծեց, որ «ֆեյք» կայքում վթարի հետ կապված գրված է, որ 2012թ.-ին Ռուզաննա Խաչատրյանը վարել է գործարար Հովիկ Հայրապետյանի մեքենան, վթար է տեղի ունեցել, և Հովիկ Հայրապետյանը մահացել է։ Դա ակնհայտ սուտ է. «Նման վթար իսկապես տեղի է ունեցել, բայց այդ գործով դատապարտվել է Աննա անունով մի մարդ։ Դատավճիռը եղել է 2013թ. ապրիլին։ Մենք այս կայքի դեմ էլ ենք հայցադիմում պատրաստել և դիմելու ենք դատարան»,- մանրամասնեց փաստաբանը:

Սյուզան Սիմոնյանը կրկին պնդեց, որ հոդվածում հեղինակի կողմից Ռուզաննա Խաչատրյանի արժանապատվությանը դիպչող արտահայտություններ չկան, նաև հարցրեց՝ եթե զրպարտությունը ապաքրեականացված է, ապա ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը դիմել նաև գլխավոր դատախազին, գլխավոր դատախազը ի՞նչ կապ ունի:

Փաստաբանը նկատեց, որ դա, հնարավոր է, կապված է հանցավոր տարրերի հետ, բայց չասաց, թե կոնկրետ որ հրապարակման մասով, և արդյոք կապ ունի՞ «Հրապարակ» թերթի հետ:

Սյուզան Սիմոնյանը փաստաբանին վստահեցրեց, որ դատարանում ինքը կապացուցի, որ հենց թերթին են զրպարտում:

Փաստաբանն իր հերթին նկատեց՝ ի՞նչն է խանգարում Ռուզաննա Խաչատրյանի պատասխանը հրապարակելուն. այդ պարագայում իրենք կքննարկեն և գուցե հայցադիմումը հետ վերցնեն:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում