«Ես բացառում եմ նման բան»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհարբյանի այն պնդումներին, թե մուրացկանության նպատակով մանկատներից «պռակատով» երեխաներ են վերցվում:
Նախարարն ասաց, որ մուրացկանության հետ կապված կան համապատասխան մարմիններ, որոնք իրականացնում են իրենց աշխատանքը: Ինչ վերաբերում է մանկատներից գումարի դիմաց երեխաներ վերցնելուն և մուրացկանության նպատակով օգտագործելուն, ապա նախարարն ասաց, որ դա հանցագործության մասին հաղորդում է, եթե կան փաստեր, պետք է դիմել համապատասխան մարմիններին: