ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին նշել է, որ իր թիմը կարող է ձեռք բերել այնպիսի խաղացողների իրավունքներ, ինչպիսիք են Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:
«Մեր ակումբում ամեն ինչ հնարավոր է: Կարող ենք իրականություն դարձնել Մեսսիի և Ռոնալդուի տրանսֆերային գործարքները:
Ամեն տարի մեր նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալն է: Մենք գրեթե հասել ենք մեր նպատակին: Արդեն լավագույն ութնյակում ենք: Դա լավ նշան է»,- Football Focus-ը մեջբերում է ՊՍԺ-ի նախագահի խոսքերը: