Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարների կրճատման մասին տվյալների ֆոնին։ Այս մասին են վկայում առևտրային օրվա տվյալները՝ փոխանցում է Gazeta.ru-ն։
Առավոտվա դրությամբ Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 0.70 տոկոսով և կազմել մեկ բարելի դիմաց 63.02 դոլար։ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.97 տոկոսով և հասել մեկ բարելի դիմաց 58.24 դոլարի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարները առանց ռազմավարական պահուստի հաշվառման մեկ շաբաթում նվազել են 0.6 տոկոսով (2.8 մլն բարել) և կազմել 479.4 մլն բարել։