Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նպատակահարմար է գտնում ընդլայնել երկրի խորհրդարանի ու կառավարության լիազորությունները։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Հավանաբար ավելի շատ իրավունքներ պետք է տալ խորհրդարանին ու կառավարությանը»,- հայտարարել է Նազարբաևը Ղազախստանում ԱՊՀ երկրների վարչապետների հետ հանդիպմանը։
«Մինչ օրս մեզ մոտ եղել է նախագահական իշխանություն… սակայն միջին դասի աճին զուգահեռ՝ հավանաբար պետք է թուլացվի… և կառավարությանն ինքնուրույն աշխատելու ավելի շատ հնարավորություններ տրվեն, և ավելի շատ լիազորություններ փոխանցվեն խորհրդարանին»,- ասել է Նազարբաևը։