Դիդիե րոգբայի գործակալ Տիերնո Սեյդին հայտարարել է, որ հարձակվողը պատրաստ է կարիերան ավարտել Ֆրանսիայում: Ավելի վաղ 37-ամյա Դիդիե Դրոգբան խոստացել է, որ կվերադառնա ակումբ, որից 2004 թվականին տեղափոխվել է «Չելսի»
«Եթե հաշվի առնենք Դրոգբայի խոսքերն, ապա նա կարող է Մարսել վերադառնալ: Դա կերող էր ավելի վաղ տեղի ունենալ, բայց միշտ ինչ-որ հանգամանքներ խանգարում էին: Նա կարող է օգտակար լինել իր փորձով, խաղաժամանկ ստանալ և հանդերձարանի առաջատար լինել, ինչպես դա «Չելսի»-ում էր: Վերջին օրերի ընթացքում Դրոգբայի ծառայություններով հետաքրքրվել են բազմաթրվ ակումբներ: Մեզ ժամանակ է պետք կողմնորոշվելու համար»,- Mirror-ը մեջբերում է գործակալի խոսքերը: