Ամեն տարի մայիսի 29-ին նշվում է ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրը։ Այն սահմանվել է 2002 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, որպես հարգանքի տուրք խաղաղապահներին: Այս մասին հայտնում է TASS-ը:
2008 թվականից սկսած՝ այս օրը նշվում է ընդհանուր թեմայով միավորված միջոցառումների անցկացմամբ: 2015 թվականի միջոցառման թեման է՝ «ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմավորման 70-ամյակ. անցյալ, ներկա և ապագա»:
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գոյության ընթացքում նրա շարքերում ծառայել են միլիոնից ավելի զինվորականներ, քաղաքացիական և ոստիկանության աշխատակիցներ, ավելի քան 3.3 հազար խաղաղապահներ զոհվել են, այդ թվում՝ 126-ը 2014 թվականին:
Ներկայումս նրանց կազմերում հաշվվում է մոտ 125 հազար մարդ՝ ՄԱԿ-ի 122 անդամ երկրներից: Նրանք մասնակցում են 16 ընթացիկ խաղաղարար առաքելությունների՝ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում: