ՖԻՖԱ-ի շուրջ ստեղծված լարվածությունը գագաթնակետին է հասել: Մի շարք կազմակերպություններ մեղադրանքներ են ներկայացնում կազմակերպությանը:
Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան և ֆուտբոլիստների արհկոմի նախագահը մեղադրում են կազմակերպությունը, որը, նրանց կարծիքով, խիստ պատժամիջոց էր սահմանել Լուիս Սուարեսի համար՝ դրանով իսկ ճնշում գործադրելով և դավադրության զոհ դարձնելով ֆուտբոլիստին:
Հիշեցնենք՝ աշխարհի 2014 թվականի առաջնությանն Իտալիայի հավաքականի դեմ հանդիպմանը Ջորջո Կիելինիի ուսը կծելու համար Լուիս Սուարեսը 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից և տուգանվել: