MIT-ից նեյրոֆիզիոլոգները կարողացել են մի քանի մկների վերադարձնել կորցրած հիշողությունը՝ լույսի ազդակների օգնությամբ ստիպելով աշխատել նեյրոնների շղթային, որոնցում ինչ-որ ժամանակ պահպանվել են այդ հիշողությունները: Դա վկայում է, որ մարդկանց հիշողությունը նույնպես հնարավոր է վերականգնել՝ ամնեզիայից հետո։ Այս մասին գրում է Scinece-ը:
«Մենք հիշողության պահպանման և աշխատանքի համար նոր կոնցեպցիա ենք մշակել, համաձայն որի՝ հիշողությունները պահպանվում են ոչ թե առանձին էնգրամ բջիջներում, այլ դրանց ամբողջական շղթայում»,- ասել է գիտնական Սուսումու Տոնեգավան:
Գիտնականների խումբը մկների ուղեղում հիշողության բջիջները «նշել է» փայլող մոլեկուլների միջոցով և դրանցում տեղադրել սպիտակուցներ, որոնք թույլ են տվել ներառել ցանկացած նեյրոն որոշակի լազերի լույսի ազդակի օգնությամբ:
Պարզվել է՝ ամնեզիայի ժամանակ հիշողության կորստի պատճառ է դառնում ոչ թե «գրառման», այլ հիշողությունների «ընթերցման» արգելափակումը: Նշվում է նաև, որ ամնեզիայի նոպայից հետո 8 օրվա ընթացքում կամ ավելի շատ էնգրամ բջիջներն իրենց մեջ պարունակում են տեղեկությունը: