Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հաջողությամբ վիրահատվել է: Այդ մասին է հայտնում ակումբի մաուլի ծառայությունը:
Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում ստացած վնասվածքից հետո կիսապաշտպանը շնչառության հետ կապված խնդիրներ ուներ: Սակայն վիրաբուժական միջամտությունից հետո խնդիրը լուծվել է:
Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպումների, 3 գոլ է խփել և 19 գոլային փոխանցում կատարել: Ֆաբրեգասը «Բարսելոնա»-ից «Չելսի» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը, 30 մլն եվրոյի դիմաց: